«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսական միջոցները կուտակվելու են նվիրատվություններից՝ մայիսի 30-ին, կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Միավորման կառավարման խորհրդի անդամները ժամանակին հանդես են եկել համատեղ հոդվածով, որը վերաբերում է քաղաքական գործունեության ֆինանսավորմանը, ստեղծել են «Վերադարձի հիմնադրամ»-ը, որի միջոցները գոյանում են նվիրատվություններից»,- ասաց Փաշինյանը։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե անհրաժեշտ է 1000 դրամ, նախընտրելի է, որ 1000 մարդ տա 1 դրամ, քան մեկը տա ամբողջ գումարը։